|
Կարգավիճակ |
Փաստաբան |
Փաստաբան Չհանդիսացող անձ |
|
Իրավաբանական կրթության առկայություն |
Երաշխավորվում է |
իրավաբանական կրթության առկայության փաստը պետք է ստուգել
|
|
Վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորություն
|
Երաշխավորվում է |
Չի երաշխավորվում |
|
Չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ,
|
Երաշխավորվում է |
Չի երաշխավորվում |
|
Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ
|
Երաշխավորվում է |
Չի երաշխավորվում |
|
Իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել
|
Երաշխավորվում է |
Չի երաշխավորվում |
|
Որպես վկա հարցաքննել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կամ իրեն դիմելու կապակցությամբ
|
Երաշխավորվում է |
Երաշխավորվում է միայն փաստաբանի մոտ աշխատող ոչ փաստաբան անձանց դեպքում |
|
Տրամադրված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը |
Փաստաբանական գաղտնիք է համարվում, կարող է հրապարակվել միայն օրենքով սահմանված դեպքերում |
Կարող են հրապարակվել առանց պատասխանատվության |
|
Պատասխանատվությունը |
Փաստաբաններն անդամակցում են Փաստաբանների պալատին և օրենքի կամ էթիկային կանոնների խախտման համար կարող են ենթարկվել ինչպես քաղաքացիաիրավական, այնպես էլ կարգապահական պատասխանատվության |
Միայն քաղաքացիաիրավական պատասխանատվություն |
Իրավաբանական կամ իրավական խորհրդատվությունը իրավաբանի կամ փաստաբանի կողմից իրավունքի որևէ ոլորտի վերաբերյալ դիմողին տրամադրվող մասնագիտական խորհրդատվություն է:
Իրավաբանական խորհրդատվությունը իրավաբանական օգնության հիմնական ձևերից մեկն է հանդիսանում:
Թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ իրավաբանական խորհրդատվության հասկացության հստակ և սպառիչ բնորոշումը, սակայն այն անուղղակիորեն բացահայտված է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով:
Փաստաբանության մասին օրենքի 5 հոդվածով սահմանված է, որ Փաստաբանը կարող է իրականացնել խորհրդատվություն, ներառյալ՝ վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը (այսուհետ` խորհրդատվություն): 5-րդ հոդվածով, ըստ էության, սահմանված է խորհրդատվության առավել նեղ բնորոշումը:
Իրավաբանական օգնություն ցույց տալու ժամանակ փաստաբանը խորհրդատվություն է տրամադրում իրավական հարցերով ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր /հոդված 17/.
Փաստաբանության մասին օրենքի 41 հոդվածի 2 մասի համաձայն անվճար իրավաբանական օգնությունը ներառում է` խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում: Այստեղ որպես անվճար իրավաբանական օգնության տեսակ խորհրդատվությունը բնորոշվում է նաև որպես իրավաբանական տեղեկատվության տրամադրում:
Այսինքն, իրավաբանական խորհրդատվությունն, ընդհանուր առմամբ կարելի է բնորոշել որպես իրավաբանական օգնության տեսակ, որն արտահայտվում է վստահորդներին իրավաբանական տեղեկատվություն տրամադրելու միջոցով ներառյալ՝ նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելը:
Իրավական գիտելիքներին չտիրապետող քաղաքացու կողմից իր իրավունքներն օրինական շահերը արդյունավետ իրացնելու հետ կապված օբյեկտիվորեն արտահայտված դժվարությունները պահանջում են իրավաբան պրոֆեսիոնալի կողմից համապատասխան աջակցություն:
Իրավաբանական խորհրդատվություն, երբեմն, բնորոշվում է նաև որպես որևէ իրավիճակում առավել օպտիմալ վարքագիծ ընտրելու, այդ թվում գործողություններ կատարելու վերաբերյալ պրոֆեսիոնալ խորհուրդների կամ առաջարկությունների տրամադրումը դրանք հայցողին:
Ո՞վ է իրավասու իրականացնել իրավաբանական խորհրդատվություն.
Իրավաբանական խորհրդատվություն տրամադրել կարող են ինչպես իրավաբաններն այնպես էլ փաստաբանները: Համացանցի զարգացմանը զուգահեռ իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց թիվը էականորեն աճել է, բացի այդ ավելի հասանելի են դարձել օրենսդրական բազան և օրենքի մեկնաբանությունները
Եթե փաստաբանության մասին ՀՀ օրենքով դատական ներկայացուցչություն իրականացնել կարող են միայն փաստաբանները /հաշվի առնելով որոշ բացառություններ/, ապա իրավական խորհրդատվություն իրականացնելու իրավասությունը օրենքը չի սահմանափակել որոշակի սուբյեկտային կազմով:
Ցանկացած դեպքում իրավաբանական օգնության կարիք ունեցող անձն ինքն է ընտրում ում դիմել- իրավաբանին թե փաստաբանին: Փաստաբանի և իրավաբանի հիմնական տարբերությունն այն է, որ փաստաբանը նաև լիցենզավորված մասնագետ է, այսինքն` ունի արտոնագիր, որը նաև երաշխավորում է իրավաբանական կրթության առկայությունը և ապահովվում է օրենքով սահմանված երաշխիքներ: Հատկանշական է, որ փաստաբան հանդիսանալու հանգամանքն ինքնին չի երաշխավորում այն, որ վերջինիս կողմից տրամադրվող իրավական խորհրդատվությունն առավել որակյալ է, քան այն անձի կողմից տրամադրված խորհրդատվության, որն արտոնագիր չունի, այսինքն` փաստաբան չի հանդիսանում, սակայն ունի իրավագետի կրթություն: Ամեն դեպքում առնվազն իրավաբանական կրթության առկայությունն այն նվազագույն նախապայմանն է, որը պետք հաշվի առնել որևէ անձին դիմելիս, քանի որ, երբեմն, մեզ են դիմում քաղաքացիներ, որոնք տուժել են իրենց իրավաբան հռչակած, սակայն իրավական կրթություն չունեցող անձանց կողմից տրամադրված «խորհրդատվության» հետևանքով: Ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են անձի կրթությունը, աշխատանքային փորձը, և հատկապես որևէ ոլորտում /որին առնչվում է իրավական խնդիրը/ մասնագիտացված լինելու հանգամանքը: Թեև պրակտիկ առումով ինչպես իրավաբանը այնպես էլ փաստաբանը կարող են իրականացնել իրավաբանական խորհրդատվություն, սակայն օրենսդրական առումով փաստաբանների համար սահմանված են որոշակի երաշխիքներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ որոշում կայացնելիս.
Անվճար իրավաբանական խորհրդատվություն vs վճարովի իրավաբանական խորհրդատվություն.
Որպես կանոն իրավաբանական խորհրդատվության տրամադրումը վճարովի է , սակայն որոշ կազմակերպություններ կամ անձինք այն տրամադրում են անվճար կարգով: Որոշ դեպքերում անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրումը բնորոշվում է լատիներեն տերմինով որպես pro bono ծառայություններ: Այս պրակտիկան առավել տարածված է ամերիկյան համակարգում:
Ինչո՞ւ են իրավաբանները տրամադրում անվճար իրավաբանական խորհրդատվություն
Իրավաբանները կամ փաստաբաններն իրենց գործունեության դիմաց ինչպես ցանկացած այլ ոլորտի մասնագետ ակնկալում են վարձատրություն:
Առավել տարածված է վարձատրության հետևյալ 3 տեսակները
- Հստակ կամ միանվագ գումար որևէ ծառայություն մատուցելու դիմաց
- Ժամավճարով ծառայությունների մատուցում
- Պայմանական կամ Հաջողության վճար /Contingent fee ,Success fee/, որը նշանակում է, որը նշանակում է , որ ծառայության դիմաց վճարումը տեղի է ունենալու գործը հաջողությամբ ավարտելու կամ որոշակի պայմանի ի հայտ գալու պարագայում
Հիմնականում անվճար իրավաբանական խորհրդատվություն առաջարկող անձինք կամ կազմակերպությունները անվճար խորհրդատվության միջոցով ակնկալում են անմիջական հանդիպման և խորհուրդների միջոցով որոշակի տպավորություն թողել ծառայություններ ստանալու կարիք ունեցող անձի վրա, որոնց վերջնանպատակը հետագայում վերը նշված 3 վճարման մեթոդներից որևէ մեկով անհրաժեշտ ծառայություններ մատուցելու միջոցով դիմողից վարձատրություն ստանալն է: Այսինքն` անվճար խորհրդատվությունը միայն առաջին հայացքից է անվճար. քանի որ ենթադրել, որ այն պարբերաբար իրականացվում է զուտ բարեգործական նպատակով իրատեսական չէ՝ հատկապես, եթե այն իրավաբանական օգնությունն իրականացվում է որպես կոմերցիոն գործունեություն՝ շահույթ ստանալու նպատակով : Բացառություններ, իհարկե կան, ինչպես նշվեց սակավաթիվ այն դեպքերն, երբ օրինակ անվճար իրավաբանական խորհրդատվությունը տրամադրվում է PRO BONO կարգով այն սուբյեկտների կողմից, որոնք խորհրդատվությունն իրականացնում են վճարովի հիմունքներով կամ ոչ առևտրային կարգավիճակ ունեցող սուբյեկտի կողմից:
Իրավաբանական խորհրդատվության տրամադրումը կազմակերպություններին.
Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 10 հոդվածի համաձայն ծախս է համարում դատական ծախսերը, իրավաբանական, այլ խորհրդատվական ծառայությունների ծախսերը.
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով: Այսինքն` շահութահարկ վճարող կազմակերպությունները իրավաբանական խորհրդատվական ծառայություններից օգտվելու դեպքում այդ խորհրդատվության կամ մատուցված ծառայության արժեքի չափով իրենց համախառն եկամտից կատարում են նվազեցումներ և այս առումով փաստացիորեն դրանց դիմաց կատարված վճարումները իր շահույթի հաշվին չի կատարվում և խելամտության սահմաններում ստացված իրավաբանական խորհրդատվությունն ու իրավաբանական ծառայությունները դե ֆակտո անհատույց բնույթ ունեն:
դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման հնարավորություն :
Իրավաբանական խորհրդատվության տրամադրումը նոտարների կողմից.
Օրենսդրական նոր փոփոխություններով նոտարի կարգավիճակ ունեցող անձիք ևս կարող են իրականացել իրավաբանական խորհրդատվություն:
Նոտարն իրավունք տալու իրավական օգնություն, խորհրդատվություն, պարզաբանում կամ իրավական եզրակացություն կամ կազմելու գործարքների կամ իրավական այլ փաստաթղթերի նախագծեր, իրականացնելու իրավական այլ ծառայություններ, ինչպես նաեւ նոտարական գործողությունների կատարումն ապահովող այլ գործառույթներ:
- Temporary residence status and citizenship
- Visa, Entry, Certificate of return, residency
- Military Law
- Inheritance & wills lawyer in Armenia
- Apostille and Notary public Services
- Armenian Divorce Lawyers
- Family Law
- Bank account in Armenia
- Rules of intestate succession in Armenia
We are committed to delivering a personal service to every single one of our clients and through our specialist advice and the wide range of experience in our teams, we guide and advise families and individuals when they need us. Our ongoing relationships with our clients make that difference.
Our attorneys offer a diverse range of services that address many of life’s legal problems. It may be that you need legal advice on a legal dispute, family breakdown, a problem at work with your employer or an immigration issue. You may require legal help to buy a house or flat or need advice on an issue affecting your civil liberties. Whatever your legal need, iLex Law Firm will provide you with the very best advice whilst putting you at the centre of that process.
Ընկերության գրանցում (Ֆիրմայի գրանցում)
Ապրանքանիշի (բրենդի, լոգոյի) գրանցում
Բիզնես գործունություն ծավալելու ամենատարածված եղանակը դա ընկերության՝ հիմնականում ՍՊԸ գրանցումն է: ՍՊԸ գրանցման միջոցով բիզնես գործունություն ծավալելու նպատակահարմարությունը պայմանավորված է առաջին հերթին սահմանափակ պատասխանատվություն կրելու օրենսդրական հնարավորությամբ: Ընկերության հիմնադիրը ի տարբերություն ԱՁ գրանցման, վնասներ կրելու դեպքում իր անձնական գույքը չի դնում ռիսկի տակ: Ընկերությունը ստեղծվում է պետական գրանցում ստանալու միջոցով: ՛՛Ֆիրմա բացելու՛՛ կամ ՍՊԸ գրանցելու դիմում կարելի է տալ ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի՝ իրավաբանական գրասենյակի աշխատակցի միջոցով: Ընկերությունը հանդես է գալիս իր անունից, ունի սեփականության իրավունքով իրեն ամրակցված գույք և պատասխանատվություն է կրում միայն այդ գույքով: Պետական գրանցում ստանալու պահից ընկերությունը ձեռք է բերում իրավունքներ, ստանձնում է պարտականություններ:
Ֆիրմայի գրանցման համար պետք է որոշել ընկերության անվանումը, ընկերության մասնակիցների կամ սեփականատերերի ցանկը, ընկերության տնօրենին, ընկերության գրանցման հասցեն, կանոնադրական կապիտալի չափը: Ընկերության անվանումն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել համապատասխան բառով գրանցված ապրանքային նշանի հնարավոր առկայությանը, որը հետագայում կարող է իրավական խնդիրներ առաջացնել: Ընկերության անունը կարող է լինել ցանկացած անուն, եթե այդպիսին արդեն չի ստացել պետական գրանցում: Հետագայում, ընկերության զարգացմանը զուգահեռ, պետք է ձեռնամուխ լինել նաև ապրանքային նշանի կամ բրենդի գրանցմանը: Բրենդի գրանցումն առավել առաջադիմական իրավական պաշտպանություն է ընկերության ապրանքներն ու ծառայությունները շուկայում առանձնացնելու և սպառողների մոտ վստահություն ձևավորելու առումով:
Ընկերության հասցեի ընտրությունը պայմանավորված է համապատասխան ծանուցումներ ստանալու հնարավորությամբ, ինչպես նաև վարչական շրջանի ընտրությունը համապատասխանաբար ընտրում է այն հարկային ծառայությունը, որտեղ հաշվառվում է ընկերությունը:
Ընկերության հարկային հաշվառումն իրականացվում է ընկերության պետական գրանցման պահից ավտոմատացված համակարգի միջոցով և նախկինի պես այլևս չի պահանջվում այցելել հարկային տեսչություն ընկերության հարկային հաշվառման նպատակով: Ընկերության հասցեի գրանցման համար չի պահանջվում նաև համապատասխան իրավունքը հաստատող փաստաթղթեր՝ սեփականության կամ վարձակալության վկայական. այսինքն` հաշվառումն իրականացվում է ըստ հայտարարության:
Գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից: Ընդ որում, առևտրային իրավաբանական անձանց գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել Գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակ՝ անկախ իրավաբանական անձի գործունեության վայրից, իսկ ոչ առևտրային իրավաբանական անձանց գրանցումը կատարվում է Գործակալության Երևան քաղաքի սպասարկման գրասենյակի կողմից:
Իրավաբանական անձի պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեն՝
ա) իրավաբանական անձի հիմնադիր(ներ)ը.
բ) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը՝ ընտրված հիմնադիրների կողմից:
Դիմել կարող է նաև դիմելու իրավունք ունեցող անձանց կողմից լիազորված ցանկացած անձ`փաստաբանական գրասենյակի որևէ աշխատակցին լիազորելու միջոցով:
Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման համար Գործակալություն է ներկայացնում
ա) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը, եթե հիմնադիրը մեկն է՝ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից՝ եթե հիմնադիրը մեկից ավելին է
բ) իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.
գ) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր, e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կատարված վճարում և այլն).
դ) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն:
Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց (հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ և այլն) վերաբերյալ հատուկ օրենքներով կարող են նախատեսվել նաև պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:
Իրավաբանական անձի պետական գրանցման մասին դիմումը կազմվում է տեղում ՝ պետ ռեգիստրի Գործակալության աշխատակցի կողմից՝ վերջինիս ներկայացված համապատասխան փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա:
Իրավաբանական անձի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմողը ներկայացնում է Գործակալություն թղթային կրիչի վրա՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա գրանցումը կարող է կատարվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:
Ընդ որում, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցման դեպքում, եթե անձը (անձինք) ցանկանում է օգտվել ՍՊԸ-ի գրանցման համար հաստատված տիպային փաստաթղթերից, ներկայանում է Գործակալության սպասարկման համապատասխան գրասենյակ՝ իր հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և Գործակալության աշխատակցին հայտնելով գրանցման համար անհրաժեշտ տեղեկություններ:
Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը Գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում Գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տիպային փաստաթղթերի հիման վրա պետական գրանցումը կատարվում է անմիջապես: Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ: Իրավաբանական անձը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Իրավաբանական անձը համարվում է գրանցված միասնական պետական գրանցամատյանում օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:
Առևտրային կազմակերպությունների պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում: Ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման տուրքը կազմում է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝ 900005160727, բացառությամբ կուսակցությունների:
Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժելն արգելվում է:
Պետական գրանցումը մերժելը, պետական գրանցում կատարելուց խուսափելը, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրելուց խուսափելը վերադասության կարգով կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան: