Ընկերության հիմնադրում Անգլիայում
Արևմտյան Եվրոպայում Միացյալ Թագավորության տնտեսության զարգացման աստիճանը զիջում է միայն Գերմանիային: Թեև Անգլիան ՛՛հարկային դրախտ՛՛ չի համարվում , սակայն հարկային դրույքաչափերը բավականին ցածր են համեմատած այլ եվրոպական երկրների: Անգլիական ընկերությունն արդյունավետ է օգատագործել որպես միջազգային առևտրային հոլդինգի մաս, որի արդյունավետ պլանավորումը հնարավորություն է տալիս նվազեցնել կամ ընդհանրապես խուսափել անգլիական հարկումից:
Անգլիական ընկերության հիմնական առանձնահատկությունները
Առվազն մեկ տնօրեն , որը պետք է լինի ֆիզիկական անձ
Նվազագույն կանոնադրական կապիտալ 2 ֆունտ
Տնօրենի և սեփականատիրոջ տվյալները հասանելի են հանրային ռեգիստրում. Նոմինալի կիրառումը տարածված է
ԱԱՀ հաշվառման հնարավորություն. պահանջվում է գրասենյակ և բանկային հաշիվ Անգլիայում
Տարեկան ֆինանսական հաշվետվություն հանձնելու պարտավորություն
Անգլիական ընկերակցություն UK LLP
Առվազն երկու մասնակիցների առկայություն (սովորաբար օգտագործվում է երկու առանձին օֆշորային ընկերություն)
Ընկերակցությունը չունի կանոնադրական կապիտալ որպես այդպիսի. միայն մասնակիցների ՛՛ներդրումները՛՛
0 տոկոս կորպորատիվ հարկի դրույքաչափ, քանի որ շահույթը փոխանցվում է կոմանդիտիստներին
Տարեկան ֆինանսական հաշվետվություն հանձնելու պարտավորություն
Տարածված կիրառելիությունը
Առավել տարածված են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ LTD, իսկ ընկերակցությունները առաջացել են 2001թ-ի փոփոխություններից հետո: Ընկերակցությունը հնարավորություն ունի ամբողջությամբ խուսափել կորպորատիվ հարկը վճարելուց, եթե մասնակիցները ոչ ռեզիդենտ անձինք են, իսկ Անգլիայի տարածքում գործունեություն չի իրականցնում.
երկու կազմակերպաիրավական ձևն էլ ՍՊԸ-ն կամ LTD և Ընկերակցությունը կամ UK LLP-ն օգտագորվում են որպես.
Հոլդինգային ընկերություն. կարող է ստանալ դիվիդենտ օտարերկյա դուստր ընկերությունից կամ վճարել դիվիդենտ օֆշորում գրանցված բենեֆիցիարին առանց որևէ անգլիական հարկման հետևանքներ առաջացնելու
Գործակալական ընկերություն, որն իրականացնում է միջազգային առևտրային գործունեություն՝ հանդես գալով օֆշորի կամ ոչ անգլիական ռեզիդենտի գործակալ՝ ստանալով միայն գործակալական կամ կոմիսիոն եկամուտ: Այս մեխանիզմի միջոցով հնարավոր է նաև դե ֆակտո բացել անգլիական հաշիվ օֆշորում գրանցված պրինցիպալի համար
Նոմինալ ընկերություն. ակտիվների սեփականատեր
Ռոյալթի ստանալու նպատակով. կրկին ազատված լինելով հարկումից Անգլիայում, եթե մտավոր սեփականության օբյեկտը կապված չէ ռեզիդենտի սեփականության հետ
Անգլիական ընկերության հարկումը
Կորպորատիվ հարկի դրույքաչափը 24%: Շահույթը £300,000 չգերազանցելու դեպքում դրույքաչափը 20% է: Հարկման բազան նվազեցնելու նպատակով հաճախ օգտագործվում է կոմիսիոն կամ գործակալական մոդելը
0% դուստր ընկերությունից ստացված դիվիդենտի համար
Գույքի հավելաճի հարկումը (CGT) Հավելաճը դիտարվում է որպես սովորական գործունեությունից ստացված շահույթ
Հարկային աղբյուրի մոտ հարկումը
Ռոյալթի- 20 % , եթե բացակայում է կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնություն
Դիվիդենտ- 0%
Տոկոսի հարկում- 20 % , եթե բացակայում է կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնություն
Ընկերության հիմնադրում Հոլանդիայում
Հոլանդիան դեռևս վաղ ժամանակներից հանդիսացել է օտարերկրյա ներդրողների համար ֆավորիտ պետություն: Հոլանդիան ունի կայուն և զարգացող տնտեսություն, իսկ երկրում առկա ներդրումային քաղաքականությունը ամենաթափանցիկներից մեկն է աշխարհում:
Հոլանդական ընկերության հիմնական առանձնահատկությունները
Գրավիչ հոլդինգային ռեժիմ
Գրավիչ ֆինանսական և լիցենզավորման համակարգ
0 % հարկում աղբյուրի մոտ ռոյալթիների և տոկոսի համար
Կորպորատիվ հարկը և շահութաբաժնի հարկը մինչև 15 տոկոս նվազեցնելու հնարավորություն
Կրկնակի հարկման բազմաթիվ համաձայնագրեր
Տարածված կիրառելիությունը
Հոլանդական BV-ն որպես հոլդինգային ընկերություն
Հոլդինգը որպես կազմակերպաիրավական կառուցվածք բավական երկար և հաջողված պատմություն ունի Հոլանդիայում, քանի որ այստեղ առաջիններից մեկն են հասկացել դրա կազմակերպման հիմնական սկզբունքները և դրանից ստացվելիք օգուտների հնարավորությունը. հատկապես վերացնելով կրկնակի հարկման հավանականությունը և կիրառելով ՛՛մասնակցությամբ պայմանավորված արտոնություններ՛՛ ռեժիմը:
Հոլդինգային ընկերություն հանդիսանալու նվազագույն ժամկետի բացակայություն
Հոլանդական հոլդինգ ստացվող դիվիդենտի հարկման բացակայություն
Բաժնեմասի վաճառքը գույքի հավելաճի մասով չի հարկվում
Հոլանդական ընկերության հարկումը
Կորպորատիվ հարկի դրույքաչափը 25%: Հարկվող շահույթը EUR 200,000 չգերազանցելու դեպքում դրույքաչափը 20% է: Հնարավորություն դարձնելու դրույքաչափը մինչև 5%
0% դուստր ընկերությունից ստացված դիվիդենտի համար
0%Գույքի հավելաճի հարկումը (CGT)
Հարկային աղբյուրի մոտ հարկումը
Ռոյալթի- չի հարկվում
Դիվիդենտ- 0%, ԵՄ անդամ պետության ռեզիդենտ չհանդիսացող անձանց համար 15 տոկոս է,եթե բացակայում է համաձայնագիրը
Տոկոսի հարկում- 0 %
Ընկերության հիմնադրում Ավստրիայում
Զարգացած և բարձրակարգ բիզնես կենտրոնները, ավանդական առևտրային կամուրջը Արևելյան Եվրոպայի և Բալկանների միջև նկարագրում են ավստրիական բիզնեսի հիմնական առաձնահատկությունները՝ գրավելով բազմաթիվ օտարերկրյա ներդրողներին: Ավստրիայի հարկային քաղաքականությունն ուղղված է ոչ թե օֆշորների դեմ պայքարելուն, այլ նրանց հետ համագործակցելուն (Բելիզ, Դուբայ, Հոնկ-Կոնգ և այլն): Հարկվող դրույքաչափը նվազեցնող մեխանիզմներ առկա են գրեթե բոլոր գործունեության տեսակների համար՝ ընդհանուր առևտուր, ռոյալթի ստացող ընկերություն, հոլդինգ, ներդրումային ընկերություն: Արդյունավետ հարկային պլանավորման միջոցով հարկային դրույքաչափը հնարավոր է դարձնել մինչև 3-5 տոկոս:
Ավստրիական ընկերության հիմնական առանձնահատկությունները
Հարկվող դրույքաչափը նվազեցնող մեխանիզմներ առկայություն
ԱԱՀ հաշվառման դյուրին ընթացակարգեր
Նվազագույն կանոնադրական կապիտալ 10.000 Եվրո, որից կեսը կանխիկ գումարով ներդրում
Առնվազն մեկ տնօրեն՝ անկախ ազգային պատկանելության, սակայն տեղական՝ Ավստրիայի ռեզիդենտի ներկայությունը հիմնականում անհրաժեշտ է հարկային ռեզիդենտ համարվելու համար
Տարածված կիրառելիությունը
Ավսրիական ՍՊԸ-ն (GMBH)
Հարկային պլանավորման միջոցով առկա են անսահմանափակ հնարավորություններ ավստրիական ընկերությունն օգտագործելու համար: Ավստրիայում գրանցված ընկերությունները կարող են ստանալ չհարկվող դիվիդենտներ և գույքի հավելաճից եկամուտներ նույնիսկ եթե օտարերկյա ընկերությունը գրանցված է օֆշորում:
Ավստրիական ընկերության հարկումը
Կորպորատիվ հարկի դրույքաչափը 25% Հնարավորություն նվազեցնելու դրույքաչափը մինչև 3- 5%
0% դուստր ընկերությունից ստացված դիվիդենտի համար, որոնք գրանցված են ԵՄ տարածքում կամ առկա է համաձայնագիր
Գույքի հավելաճի հարկումը (CGT) .որպես կանոն կիրառվում է կորպորատիվ հարկի դրույքաչափը, սակայն հնարավոր է նվազեցում
Հարկային աղբյուրի մոտ հարկումը
Ռոյալթի- 0 % , ԵՄ անդամ երկրներից կամ կրկնակի հարկման համաձայանագրի առկայության դեպքում, հակառակ դեպքում 20%
Դիվիդենտ- 0 % ԵՄ անդամ երկրներից կամ կրկնակի հարկման համաձայանագրի առկայության դեպքում, հակառակ դեպքում 25%
Տոկոսի հարկում- որպես կանոն չի հարկվում
Ընկերության հիմնադրում Ջիբրալթարում
Ջիբրալթարը հանդիսանում է Անգլիական Թագավորության տարածք և Եվրոպական միության անդամ. ազատված է բազմաթիվ հարկերից, բացակայում են մաքսային վճարները: Ջիբրալթարը հատուկ քաղաքական կագավիճակ ունի Անգլիայի տարածքում և տարածքային հարկային կարգավորում, որը նշանակում է , որ Ջիբրալթարում գրանցված ընկերությունները շահույթ ստանալով Ջիբրալթարի տարածքից դուրս իրականացրած գործունեությունից այդ գործունեության մասով ազատվում են հարկումից քանի դեռ եկամուտը չի բաշխվել սեփականատերերի միջև:
ընկերության հիմնական առանձնահատկությունները
Տնօրենի և սեփականատիրոջ տվյալների գրանցում ռեգիստրում
Առվազն մեկ տնօրեն և մեկ բաժնետիրոջ առկայություն, կորպորատիվ տնօրենը թույլատրված է
Ջիբրալթարում գրանցված գործունեության հասցե, ռեզիդենտ քարտուղար
Նվազագույն վճարված կանոնադրական կապիտալ 2 ֆունտ
Հաշվետվությունները պետք է հանձնվեն ռեգիստրին, նույնիսկ եթե ընկերությունը ոչ ռեզիդենտ է
Տարածված կիրառելիությունը
Միջազգային առևտուր
Ընկերության հարկումը
Ջիբրալթարի տարածքից դուրս իրականացված գործունեությունը չի հարկվում քանի դեռ եկամտի բաշխում չի իրականցվել սեփականատերերի միջև, բացի դրանից Ջիբրալթարում գրանցված ընկերության ոչ ռեզիդենտներին վճարված դիվիդենտը ևս չի հարկվում: Տոկոսի հարկումից ընկերությունը ևս ազատված է, եթե վարկը տրամադրվել է Ջիբրալթարից դուրս:
Գույքի հավելաճի հարկումը և ԱԱՀ ևս բացակայում են:
Ոչ ռեզիդենտ ընկերություն համարվելու համար անհրաժեշտ է
Ջիբրալթարում գրանցված գործունեության հասցե և ռեզիդենտ քարտուղար
ոչ ռեզիդենտ բաժնետերեր
Կառավարվի Ջիբրալթարի տարածքից դուրս
Չունենա բանկային հաշիվ Ջիբրալթարի տարածքում և հարկվող շահույթ երկրում գործունեությունից
Ընկերության հիմնադրում Իռլանդիայում
Ցածր կորպորատիվ հարկը և լիբերալ բիզնես միջավայրը Իռլանդիան դարձրել են առաջատար օնշորային տարածքներից մեկը: Իռլանդական կոմերցիոն համբավը և հարկային արտոնությունների ռեժիմը ներգրավվում են բազմաթիվ օտարերկրյա ներդրողների, որոնք փնտրում են միջազգային առևտուր իրականցնելու համար պատրաստի իրավական գործիք:
Իռլանդական ընկերության հիմնական առանձնահատկությունները
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պետք է ունենա առնվազն երկու տնօրեն (ֆիզիկական անձ) և երկու սեփականատեր (ֆիզիկական կամ իրավաբանական անձ)
Առվազն մեկ տնօրենը պետք է լինի ԵՄ ռեզիդենտ
Իռլանդիայում գրանցված գործունեության հասցե, ռեզիդենտ քարտուղար
Նվազագույն կանոնադրական կապիտալ 1 բաժնեմաս մեկ եվրո արժեքով մեկ մասնակից ունեցող ընկերության համար
Շելֆ ընկերություններ
Տարածված կիրառելիությունը
Գործակալական ընկերություն
Իռլանդական ՍՊԸ-ն /IRISH LTD/ գործակալական կառուցվածքում
Բավական տարածված մեխանիզմ է միջազգային առևտրային գործառնություններում իռլանդական հարկման նվազագույն ազդեցությամբ: Իռլանդական գործակալական ընկերությունը ենթակա է հարկման միայն Իռլանդիայի տարածքում ստացված գործակալական վճարի մասով, օրինակ 5 տոկոս համախառն շահույթից՝ նվազեցնելով ընկերության պահպանման համար անհրաժեշտ վարչական ծախսերը: Այս պարագայում սակայն ընկերությունը չի կարող հղում անել կրկնակի հարկման բացառման համաձայնագրերի առկայությանը:
Հիմնական առավելությունները
Իռլանդական ընկերությունը կարող է պայմանագիր կնքել օֆշորում գրանցված պրինցիպալի հետ
Ամբողջ բիզնես գործունեությունն իրականցվում է իռլանդական ընկերության անունից. Իռլանդական ՍՊԸ, ԱԱՀ հ. համարով
Կորպորատիվ հարկը կիրառվում է միայն ստացված գործակալական վճարի նկատմամբ
Ֆինանսական հաշվետվություններն արտացոլում են միայն գործակալական վճարը որպես ստացված շահույթ, իսկ պրիցիպալի ստացված շահույթը չի ներառվում այդ փաստաթղթերում
ԱՌԵՎՏՈՒՐ 12.5 % ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՐԿՈՒՄ
Առևտուրը իռլանդական ԱԱՀ համարով վճարելով 12,5 % կորպորատիվ հարկ
Իռլանդական ընկերության հարկումը
Կորպորատիվ եկամտի հարկումը. Իռլանդիայում գրանցված ռեզիդենտ ընկերությունները, որոնք կառավարվում են երկրի տարածքում վճարում են 12,5 % կորպորատիվ հարկ, որի համար սակայն անհրաժեշտ է ունենալ իրական գործունեության հասցե, ռեզիդենտ տնօրեն և ցանկալի է նաև աշխատակիցներ
Պասիվ շահույթը՝ գործակալական գործունեությունից, հոլդինգից հարկվում է ավելի բարձր՝ 25 % դրույքաչափով, թեև այն հաշվարկվում է միայն փաստացի ստացված գործակալական վճարի նկատմամբ և սահմանված նվազեցումները կատարելուց հետոՍտացվող դիվիդենտի հարկումը 0%
Ոչ ռեզիդենտները չեն հարկվում գույքի հավելաճի դեպքում , իսկ ռեզիդենտները ենթակա են հարկման անկախ գույքի գտնվելու վայրից
Շահույթի հարկումն աղբյուրի մոտ
Ռոյալթի, Դիվիդենտ, Տոկոս - 20 տոկոս. կարող է նվազեցվել համաձայնագրերով