Իրավաբանական աութսորսինգ
Աութսորսինգն իրավաբանական գրասենյակի կողմից իրավաբանական ծառայոթյունների մատուցումն է բիզնեսին, ընկերությանը, գործարարին: Իրավաբանական աութսորսինգի դեպքում իրավաբան կամ իրավաբանական բաժին ունենալու անհրաժեշտությունը սովորաբար վերանում է:
Ի՞նչ առավելություններ է տալիս Իրավաբանական աութսորսինգը.
- Ծախսերի նվազեցում
- Անձնակազմի կառավարման վրա հատկացվող ժամանակի խնայողություն
- Բիզնեսի կայունությունություն և արդյունավետություն
- Շահույթի ավելացում
- Ընկերության ղեկավարության մոտ վստահություն բիզնես գործընթացներում
Թեև աուտսորսինգը լայն կիրառելիություն ունի բազմաթիվ երկրներում, սակայն Հայաստանում այն համեմատաբար նոր՝ զարգացող գործիք է՝ սակավ կիրառելիությամբ, և դրա հիմնական պատճառը գործարար շրջանառության մեջ աութսորսինգի արդյունավետության վերաբերյալ անհրաժեշտ ծավալի տեղեկատվության պակասն է:
1. Նվազեցրեք ծախսերը.
Նախ և առաջ, ինչպես արդեն նշվեց, այն հնարավորություն է նվազեցնելու ընկերության ծախսերը: Այսինքն՝ իրավաբանական աութսորսինգը մեծամասնությամբ, ավելի շատ որպես կանոն, քան բացառություն, ավելի արդյունավետ է, քան իրավաբան կամ իրավաբանական բաժին ունենալը, կամ առավել ևս առանց իրավաբանի մասնակցության իրավական գործընթացներին մասնակցությունը կամ իրավական խնդիրները ինքնուրույն և հիմնականում անհաջող լուծելը:
2. Խնայեք Ձեր ժամանակը.
Ինչպես ասել է Բենջամին Ֆրանկլինը «ժամանակը փող է»: Իրավաբանական աութսորսինգը հնարավորություն է տալիս խնայել անձնակազմը կառավարելու համար հատկացվող ժամանակը: Բազմաթիվ են դեպքերը, երբ ընկերությունը կամ անհատը դիմում է իրավաբանական գրասենյակ, արդեն իր իրավական խնդիրը լուծելու ինքնուրույն և անհաջող փորձ ունենալով, որի դեպքում սակայն այևս գրեթե ոչինչ հնարավոր չէ անել.
3. Նվազեցնել ընկերության ռիսկի պրոֆիլը և գործընկերների մոտ ընկերության նկատմամբ բարձրացնել վստահությունը : Բացի այդ պետք է ընդունել, որևէ իրավաբան օբյեկտիվորեն չի կարող մասնագիտացված լինել բոլոր իրավական ոլորտներում և համարժեք արձագանքել ծագող իրավական խնդիրներին, մինչդեռ իրավաբանական աուտսորսինգն ապահովվում է տարբեր մասնագիտացում ունեցող իրավաբանների խմբի մշտական աջակցությունը բիզնեսին:
4. Շահույթի ավելացումը հնարավոր է ինչպես անհուսալի թվացող ընկերության պարտքերի հավաքման , բռնագանձման միջոցով, այնպես էլ իրավաբանորեն գրագետ կազմված պայմանագիր ունենալու և ծախսերը նվազեցնելու միջոցով:
5. Վստահությունը կարևորագույն նախապայման է իրավական գործընթացներում և բանակցություններում հաջողության հասնելու համար և պոտենցիալ ուժ՝ դիմակայելու իրավական մարտահրավերներին:

«Այլեքս» փաստաբանական գրասենյակը քաղաքացիներին առաջարկում է ծառայություններ ժառանգության ընդունման, ինչպես նաև ժառանգական վեճերի լուծման գործընթացներում:
Ժառանգության հարցերով հաճախ տրվող հարցեր- փաստաբան Հ. Օհնիկյանի պատասխանները
Ինչու՞ է անհրաժեշտ փաստաբանի մասնակցությունը ժառանգության գործերով.
Ժառանգության իրավունքի ձևակերպման հարցում կարևոր է ժառանգության իրավունքի ոլորտում նեղ մասնագիտացում ունեցող անձի ներգրավումը:
Ժառանգական գործի լուծման հարցում էական է`
-ժառանգատուի կողմից ժառանգության իրավունքը ձևակերպելու ժամանակով պայմանավորված՝ ժառանգ/ներ/ի կողմից ձեռնարկած գործողությունների բացահատումը,
-ժառանգատուին պատկանող գույքի ձեռքբերման ժամանակաշրջանով և գույքի տեսակով պայմանավորված՝ ժառանգական զանգվածի ճշգրիտ որոշումը,
-ժառանգատուների թվով և գույքը ժառանգելուն հավակնող անձանց տարիքային և այլ առանձնահատկություններով, անգամ՝ ժառանգատուի կենդանության օրոք նրանց դրսևորած որոշակի գործողություններով պայմանավորված՝ ժառանգների հստակ կազմը:
Ժառանգության յուրաքանչյուր գործ առանձնահատուկ է, եզակի իր փաստական, ուշադրության արժանի հանգամանքների կազմով, որոնց ատնեսումը կարող է հանգեցնել ժառանգական գործի սխալ հանգուցալուծմանը: Այս առումով կարևորովում է ժառանգության իրավահարաբերությունները կարգավորող նորմերի, դրանց վերաբերյալ առանձին գործերով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունների, ինչպես նաև ժառանգության իրավունքի ձևակերպման հետ անմիջականորեն առնչվող այլ ինստիտուտները կարգավորող ներմերի իմացությունը, դրանց համադրումն ու կոնկրետ ժառանգական գործով կյանքի կոչումը: Սրանք այն հմտություններն են, որոնց տիրապետում է բացառապես ոլորտում մեծ փորձառություն և մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող փաստաբանը:
Ինչու՞ օգտվել փաստաբանական ծառայություններից.
-Կկանխեք այն բացասական հետևանքները, ընդհուպ՝ գույքը ժառանգելու իրավունքից զրկվելը, որոնք առաջանում են մասնագիտական գիտելիքների բացակայության պայմաններում իրավունքների և շահերի ինքնապաշտպանության դիմելիս:
-Դուք կազատվեք այն բոլոր քաշքշուկներից, որոնք առաջանում են ժառանգության ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը հավաքագրելու գործընթացում տարբեր մարմինների հետ հարաբերվելիս:
-կխնայեք Ձեր ժամանակը, նյարդերը և ակնկալվող արդյունքին կհասնեք անհամամատ սեղմ ժամկետներում:
«Այլեքս»-ն առաջարկում է փաստաբանական ծառայություններ.
-Ժառանգությունն ընդունելու գործընթացում՝
- արտադատական եղանակով՝ նոտարական գրասենյակ դիմելու միջոցով,
- դատական եղանակով՝ ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգ ճանաչելու միջոցով,
- ժառանգությունն ընդունելու ժամկետի բացթողումը դատական կարգով հարգելի ճանաչելու գործընթացում,
- ժառանգության իրավունքի վկայագիրն ամբողջությամբ կամ մասնակի անվավեր ճանաչելու դատական կարգով գործընթացում,
-կտակը դատական կարգով անվավեր ճանաչելու գործընթացում,
-ժառանգին դատական կարգով ժառանգությունից մեկուսացնելու գործընթացում:
ժառանգությունն ընդունելուն խոչընդոտող հանգամանքների վերացմանն ուղղված այնպիսի գործընթացներում ինչպիսիք են՝
- հայրության ճանաչումը,
- փաստաթղթերում առկա անճշտությունների հետևանքով՝ իրավաբանական բնույթի փաստերի հաստատումը,
- ժառանգական զանգվածում գույքը ներառելու նպատակով՝ նախկինում օրենքի խախտմամբ կնքված գործարքների վիճարկումը,
- այլ գործընթացներ:
Ինչու՞ օգտվել «Այլեքս» փաստաբանական գրասենյակի ծառայություններից.
-ծառայությունները մատուցվում են Ժառանգության ոլորտում նեղ մասնագիտացում ունեցող, փորձառու, ժառանգության իրավունքի զարգացմանը մշտապես հետևող, սկզբունքային և եռանդուն փաստաբանները,
-ժառանգության իրավունքի ձևակերպման բոլոր արտադատական և դատական գործընթացների ավարտին, արդյունքը՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու /սեփականության վկայական ձեռքբերելու/ գործընթացը ԱՆՎՃԱՐ իրականացնելու հնարավորությամբ:

Փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանները.
Ծառայություններ մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ /Կարգ և պայմաններ/ կամ Հետադարձ Կապ բաժնում նշված հեռախոսահամարներից որևէ մեկով զանգահարելու միջոցով:
- Փաստաթղթերի ապոստիլ
- Դեբիտորական պարտքերի հավաքագրում
- Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
- Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը
- Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք
- Ընկերության գրանցում
Ծառայությունների տրամադրման պայմանները
- Քրեական և դատավարական հարցերով խորհրդատվություն չի տրամադրվում
- Մատուցված ծառայությունների գաղտնիությունը երաշխավորվում է
-Գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունների համար վճարները հաստատուն չեն. արժեքը պայմանավորված է կոնկրետ գործի առանձնահատկություններով, աշխատանքի ծավալով, ներգրավված փաստաբանի որակավորմամբ և դրա համար հատկացվող ժամանակով, սույն կանոններով սահմանված հանձնարարությունների համար հաշվարկվող վճարներով:
-Ծառայությունների համար վճարումները կարող է կատարվել ինչպես նախօրոք, այնպես գործի ավարտից հետո. սահմանվում է Կողմերի համաձայնությամբ կամ կիրառվում է սույն կանոններով սահմանված կարգը և ժամկետները:
-Մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն ընդունվում են անկանխիկ եղանակով` Ընկերության` բանկի հաշվարկային հաշվին դրամական միջոցները փոխանցելու միջոցով կամ սույն կանոններով սահմանված կարգով և ժամկետներով:
-Կազմված դիմումների, բողոքների, հայցադիմումների, պայմանագրերի, հարցումների և այլ փաստաթղթերի տրամադրումը երրորդ անձանց առանց Այլեքս փաստաբանական գրասենյակի կողմից տրված նախնական համաձայնության արգելվում է և կարող է առաջացնել օրենքով կամ պայմանագրով նախատեսված պատասխանատվություն:
- Որևէ անձին կամ կազմակերպությանն ուղղված Այլեքս փաստաբանական գրասենյակի գրությունը պայմանագիր կնքելու առաջարկ չի հանդիսանում կամ որևէ դրամական պարտավորություն առաջացնելուն ուղղված չէ քանի դեռ այդ մասին հստակ նշված է գրության մեջ:
-Այլեքս փաստաբանական գրասենյակին ուղղված որևէ աշխատանք կատարելու կամ ծառայություն մատուցելու գրությունները կախված դրանց բնույթից, տևողությունից և այլ պայմաններից, որի որոշելու բացառիկ իրավասությունը վերապահվում է Այլեքս փաստաբանական գրասենյակին, կարող են համարվել Հանձնարարություններ:
- Հանձնարարություններ
Ծառայություններ մատուցելու վերաբերյալ հանձնարարությունները կարող են տրվել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ ստորագրված փաստաթղթերի միջոցով: Եթե նախապես համաձայնեցված է որևէ ծառայության գինը և վճարման ժամկետները, ապա գործում է համաձայնեցված կարգը: Այն պարագայում, երբ տրված հանձնարարություններով ծառայությունների գինը և վճարման ժամկետները նախապես չեն համաձայնեցվել և /կամ/ տրվել է ծառայությունների ծավալից դուրս այլ հանձնարարություններ, ապա ենթակա են կիրառման Այլեքս փաստաբանական գրասենյակի կողմից սահմանված վճարները և ժամկետները. մասնավորապես որևէ հանձնարարություն իրականացնելու համար վճարման ենթակա գումարի չափը կազմում է 50,000 ՀՀ դրամից մինչև 150,000 ՀՀ դրամ՝ հանձնարարության իրականացման համար ծախսված յուրաքանչյուր ժամվա համար, որը ենթակա է վճարման՝ Այլեքսի կողմից այդպիսի պահանջ ներակայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ծառայության գնի հաշվարկման համար հիմք են ընդունվում ներգրավվող անձնակազմի քանակը, որակավորումը, հանձնարարության իրականացման ժամերը, օրերը, դժվարությունը և այլ հանգամանքներ:
Նյութերի օգտագործման կարգը
- Կայքում տեղակայված նյութերն օգտագործելիս կամ հղում կատարելիս «Այլեքս փաստաբանական գրասենյակ» գրառումը և ակտիվ հղում կայքի համապատասխան էջ տեղադրելը պարտադիր է
-Հեղինակային նյութերն արտահայտում են միայն նյութի հեղինակների կարծիքը որևէ հարցի վերաբերյալ :