Եվրոպական Օնշորային և Օֆշորային գոտիներ
Ստորև ներկայացվում է Եվրոպական օնշորային (հարկային ռեզիդենտ) և օֆֆշորային (ոչ ռեզիդենտ) գոտիներում գրանցվող ընկերությունների հիմնական տարբերությունները: Երկու գոտիներում էլ առկա են հարկային արտոնություններ տրամադրելու իրենց առանձնահատուկ մոտեցնումները: Կոնկրետ ընտրությունը պայմանավորված է բամաթիվ գործոններով. Օրինակ կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաների առկայությունը, գործունեության բնույթը, հարկային պլանավորումը…
|
Օնշոր- Եվրոպա Հարկային ռեզիդենտ |
Օֆֆշոր- Եվրոպա Ոչ ռեզիդենտ |
|
Այլ օգտակար հղումներ
Ընդհանուր առևտուր ԱԱՀ-ով Հոլդինգային ընկերություն դիվիդենտի եկամտով
Առաջարկվող եվրոպական օնշորային յուրիսդիկցիաներ
|
Այլ օգտակար հղումներ
Առևտուր որպես գործակալական ընկերություն Ակտիվների և անշարժ գույքի հոլդինգ
Առաջարկվող եվրոպական օֆշորային յուրիսդիկցիաներ
Շոտլանդիա Անգլիա Դանիա Հոլանդիա Ջիբրալթար Մալթա
|
Պարտքերի հավաքման, դեբիտորական պարտքերի հավաքագրում, գումարների բռնագանձման ծառայություն
Վճարում՝ միայն գումարը ստանալու դեպքում
Փաստաբանական գրասենյակը հատկապես մասնագիտացված է պարտքերի բռնագանձման ծառայությունների մատուցման ոլորտում: Հատուկ առաջարկ, որը գործում է իրավաբանական ընկերությունների համար - ծառայության համար վճարում՝ միայն ձեր գումարի բռնագանձման դեպքում: Չկա բռնագանձում՝ չկա վճարում սկզբունքով: Եթե մատակարարը, ծառայություն ստացողը կամ պարզապես պարտապանը չի կատարում գումարը վճարելու իր պարտականությունը, ապա դիմեք Այլեքս փաստաբանական գրասենյակ:
Մենք կապահովվենք ժամկետանց գումարների բռնագանձումը օրենքով սահմանված առավելագույն արդյունավետ եղանակներով և հնարավորինս կարճ ժամկետներում: Գրասենյակին որևէ վճարում միայն Ծառայությունը մատուցված լինելուց հետո, այսինքն միայն այն ժամանակ եր ձեր գումարները հետ կվերադարձվեն: Ընկերությունը կոլլեկտորային ծառայություններ է մատուցում նաև արտերկրում` իրականացնելով դեբիտորական պարտքերի հավաքագրում:
- Նույնիսկ այն դեպքում, երբ դեբիտորական պարտքը հնարավոր չի լինում հետ վերադարձնել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացվում է հարկադիր կատարման, իսկ վերջինս ավարտում է կատարողական վարույթը՝ պարտապանի մոտ անբավարար միջոցների առկայության հիմքով. այս պարագայում դատարանի վճիռը հնարավորություն է տալիս դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման: Անհուսալի ճանաչված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի դուրսգրումը չի համարվում դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի ներում:
Անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրում անհուսալի դառնալու հաշվետու տարում և դուրս գրված դեբիտորական պարտքը հաշվի է առնվում որպես այլ նվազեցում՝ կազմակերպության հաշվետու տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս:
Փաստաթղթերի ապոստիլ
Ապոստիլ դրվում է միայն այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիային միացած երկրներ: Այս պահին այդ երկրների թիվը 80 է: Կոնվենցիային միացած երկրների ցանկին կարելի ծանոթանալ հետևյալ հղումով:
Հայաստանի Հանրապետությունը ևս հանդիսանում է Հաագայի կոնվենցիայի անդամ: Ապոuտիլ դրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից:
A P O S T I L L E
(CՕNVENTIՕN DE LA HAVE DU 5 ՕGTՕBRE 1961)
Ա Պ Ո Ս Տ Ի Լ
(1961 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱԱԳԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ)
1. Հայաստանի Հանրապետություն
Սույն պաշտոնական փաստաթուղթը
2. Ստորագրված է _____________________________
(ազգանունը)
3. Որն աշխատում է որպես ________________________
(պաշտոնը)
_________________________________________
4. Հաստատված է նույն _____________________ կնիքով
Վ Ա Վ Ե Ր Ա Ց Վ Ա Ծ Է
5. Երևան քաղաքում 6. 200 թ._______ - ին
(ամսաթիվը թվերով)
7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության
___________________________________________
___________________________________________
(պաշտոնը և ազգանունը)
8. Գրանցամատյանի հերթական համարը ________________
9. Կնիքի տեղը 10. Ստորագրություն
Ապոստիլ դրվում է հետևյալ պաշտոնական փաստաթղթերի վրա`
ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից տրված պաշտոնական փաստաթղթերի.
բ) Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների կամ նրանց մարմինների կողմից տրված փաստաթղթերի.
գ) վարչական փաստաթղթերի.
դ) նոտարական փաստաթղթերի (նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթեր).
ե) պաշտոնական գրանցումների, հրավերքների, ոչ նոտարական կարգով իրականացված ստորագրությունների իսկության հաստատումների և այլն:
Ապոստիլ չի դրվում դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցիչների կողմից տրված փաստաթղթերի, ինչպես նաև առևտրային կամ մաքսային գործողություններին ու գործարքներին ուղղակիորեն վերաբերող փաստաթղթերի վրա: Ապոստիլ չի դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող փաստաթղթերի վրա:
Ապոստիլ դրված փաստաթուղթը հետագա դիվանագիտական, հյուպատոսական կամ այլ վավերացման ենթակա չէ:
Ապոստիլ դնելու կարգը հաստատված է ՀՀ արդարադատության նախարարի թիվ 521 հրամանով ընդունված 10 օգոստոսի 2000թ-ին, ուժի մեջ է մտել 07 սեպտեմբերի 2000թ-ին:
Իրավաբանական գրասենյակը մատուցում է փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու ծառայություն: Մանրամասների համար զանգահարել:
Մեր արբիտրաժային թիմը առևտրային արբիտրաժի ոլորտում մատուցում է հետևյալ ծառայությունները.
- Ներկայացուցչություն ad hoc /ինստիտուցիոնալ արբիտրաժային վարույթներով ինչպես Հայաստանյան այնպես էլ առաջատար արբիտրաժային կենտրոններում Լոնդոն, Փարիզ, Ժնև, Ստոկհոլմ, Նյու Յորք, Դուբայ, Սինգապուր, Հոնկոնգև այլն.
- Աջակցություն արբիտրաժային համաձայնությունների բանակցման և ձևակերպման գործընթացում միջազգային գործարքներում հաճախորդների իրավունքների առավելագույն պաշտպանության նպատակով.
- Աջակցություն /ներկայացուցչություն արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման գործընթացներում ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ այլ երկրներում (Նյու Յորքի 1958 կոնվենցիայի անդամ).
- Արբիտրաժային վճիռների չեղարկման վարույթներում իրավական աջակցություն/ներկայացուցչություն.
Մեր թիմը հմտորեն տիրապետում է առաջատար արբիտրաժային ինստիտուտների (ICC, AAA, LCIA, SCC) կանոնների առանձնահատկություններին: Մենք մասնավորապես հմտացել ենք կիրառելի արբիտրաժային կանոնների, արբիտրաժային ակտերի, միջազգային պայմանագրերի համադրված կիրառման և գործի լուծման և հնարավոր որոշումների հարկադիր կատարման գործընթացներում դրանց հնարավոր ազդեցության վերհանման հարցերում:
Մենք ներկայացնում ենք Հայաստանյան և վերազգային կազմակերպությունների շահեր, որոնք բարձ գնահատելով մեր կարողությունները և առավելագույն արդյունքին հասնելու մեր հմտությունները չեն հապաղում կրկնակի անգամ օգտվել մեր ծառայություններից:
Our arbitration team provides the following services in area of the commercial arbitration
- handling arbitrations(representation) ad hoc/institutional both with the arbitral seat in Armenia as well as with the seat in main arbitration centers London, Paris, Geneva, Stockholm,New York, Dubai, Singapore, Hong-Kong etc.
- Assistance in negotiating and drafting arbitration agreements to protect clients rights in international transactions.
- Assistance/ representation in recognition and enforcement of arbitral awards in Armenia and in other countries (members of New York 1958 Convention).
- Assistance/ representation in setting aside/non recognition procedures of arbitration awards.
Our team possesses detailed knowledge of arbitration institutions (ICC, AAA, LCIA, SCC) applicable rules, regulations and practices. We are particularly adept at evaluating the interplay of applicable laws, arbitration acts, international treaties and their impact on the outcome of matters and the enforcement of awards.
We act for national and multinational organizations; we have a high number of repeat clients. They turn to us because they trust our skill, experience and reputation to achieve the best possible outcome.
1. Triulzi Cesare SRL v Xinyi Group (Glass) Co Ltd