Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա` անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև այն արտահայտելու եղանակից: Ստեղծագործությունը պետք է արտահայտվի բանավոր, գրավոր կամ այն ընկալելու հնարավորությունը թույլատրող այլ օբյեկտիվ ձևով: 
Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում
Գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է այն ստեղծելու փաստի ուժով: Հեղինակային իրավունքի ծագման համար չի պահանջվում ստեղծագործության գրանցում կամ որևէ այլ ձևականություն: Առանց իրավատիրոջ թույլտվության պատրաստված կամ տարածված իրավունքի օբյեկտի օրինակները համարվում են կեղծ կամ նմանակված (կոնտրաֆակտ)
Ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը առանց դրանց ստեղծագործական վերամշակման և առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման և որպես իրենը ներկայացնելը կամ ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը համարվում է գրագողություն։
Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան:
Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով, դատական կարգով, իր իրավունքները խախտողից կարող է պահանջել՝
ա) իր իրավունքների ճանաչում.
բ) մինչև իրավախախտումը գոյություն ունեցող դրության վերականգնում և իրավունքը խախտող կամ խախտման վտանգ պարունակող գործողությունների կասեցում.
գ) նմանակված օրինակների, դրանց պատրաստման համար օգտագործվող նյութերի ու սարքավորումների բռնագրավում կամ ոչնչացում.
դ) վնասի հատուցում (ներառյալ՝ բաց թողնված օգուտը)` օրենքով սահմանված կարգով: Օրենքի 22.1-ին հոդվածի խախտման դեպքում վնասի հատուցումը կազմում է 1-2 մլն դրամ
ե) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ փաստացի խախտման վնասին համարժեք վնասների հատուցում, ներառյալ՝ բաց թողնված օգուտը.
զ) դատական վճռի հրապարակումը Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվության միջոցներով՝ դատարանի կողմից նախատեսված չափով և մասով, իրավախախտողի միջոցների հաշվին.
է) իր իրավունքների պաշտպանության հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների կիրառում:
Ֆրանչայզինգ կամ Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվություն.
Այսօր գրեթե բոլոր կայացած բիզնեսներն ընդլայնվում են բացառապես Ֆրանչայզինգի միջոցով: Մեր իրականությունում բազմաթիվ են այդպիսի օրինակները և Հայաստանում ֆրանչայզի զարգացումը ընթանում է իր բնականոն հունով: Այսօր իսկ արդեն միջազգային բազմաթիվ բրենդեր ներկայացված են մեր երկրում ֆրանչայզինգի միջոցով:
Ֆրանչայզինգի պայմանագրով մեկ կողմը (իրավատերը) պարտավորվում է վարձատրությամբ, ժամկետի նշումով կամ առանց դրա, մյուս կողմին (օգտագործողին) իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ` իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների այլ օբյեկտների` ապրանքային նշանի, սպասարկման նշանի և այլնի նկատմամբ իրավունքները: Ֆրանչայզինգի պայմանագրով կողմեր կարող են լինել առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատեր քաղաքացիներ, պայմանագիրը կնքվում է գրավոր:
Ֆրանչայզինգի պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչել միայն այն գրանցելուց հետո: Արտոնագրային օրենսդրությամբ պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ համալիր թույլտվությունը ենթակա է գրանցման նաև արտոնագրերի ու ապրանքային նշանների գրանցում իրականացնող լիազորված պետական մարմնում: Այդ պահանջը չպահպանելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը համարվում է առոչինչ:
Ֆրանչայզինգի նկատմամբ կիրառվում են Ապրանքային նշանների մասին ՀՀ օրենքի 27 հոդվածով սահմանված Լիցենզիայի տրամադրմանը վերաբերող կանոնները:
Լիցենզիան պետք է գրանցվի պետական գրանցամատյանում, որի համար լիցենզային պայմանագրի կողմերից մեկը պետական լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում` լիցենզիան գրանցելու մասին.
2) լիցենզային պայմանագիրը, լիցենզային պայմանագրից քաղվածք կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարություն՝ ստորագրված լիցենզատուի և լիցենզառուի կողմից.
3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
4) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (ներկայացուցչի առկայության դեպքում)։
Լիցենզային պայմանագիրը, լիցենզային պայմանագրից քաղվածքը և լիցենզիայի տրամադրման մասին հայտարարությունը պետք է պարունակեն հետևյալ տվյալները՝
լիցենզատուի ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն).
լիցենզառուի ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն).
ապրանքային նշանի գրանցման համարը, որի համար տրամադրվում է լիցենզիան.
լիցենզիայի տեսակը.
ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար տրամադրվում է լիցենզիան.
լիցենզիայի գործողության ժամկետը.
լիցենզիայի գործողության տարածքը։
Գյուտի արտոնագրի հայտ ներկայացնելուց առաջ պետք է ի նկատի ունենալ մի քանի կարևոր ասպեկտներ և հետևել դրանց պահպանմանը ինչպիսին է հատկապես հավակնությունների ճիշտ սհամանումը, որը բնորոշում է գյուտի իրավական պահպանության շրջանակը, քանի որ համաձայն գործող օրենքի Արտոնագրից բխող իրավական պահպանության ծավալը որոշվում է հավակնության սահմանման այն ծավալով, որը մատչելի է դարձվել հանրությանը (հրապարակվել է), պայմանով, որ այն չի գերազանցում սկզբնական հայտում նշված հավակնությունները: Հավակնությունների մշակումն ինքնին արվեստ է, և պահանջում է այդ ոլորտի հմուտ մասնագետների անմիջական ներգրավվում:
Գյուտի գրանման համար անհրաժեշտ փաստաթղթեր (Փաստաթղթերի պահանջները)
1. Դիմում
2. Նկարագրություն
3. Հավակնությունները
4. Գծագրեր / եթե կիրառելի է /
5. Լիազորագիր
6. Պետական տուրքի վճարման անդորրագիրը
Բոլոր փաստաթղթերը պետք է լինեն հայերեն լեզվով կամ թարգմանված
Դիմումը բովանդակությունը եւ ձեւը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին հունիսի 10, 2008 թ., օրենքի պահանջներին: Այն պետք է լինի ընթեռնելի եւ գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի նկարագրությունը պետք է լինեն հստակ՝ այդ ոլորտի մասնագետի համար բավարար՝ վերարտադրելու հայտարկված գյուտը:
Դիմումը պետք է ներկայացվի գրավոր՝ ամիջականորեն, փոստով, ֆաքսով կամ այլ էլեկտրոնային կապի միջոցներով: Հայտը եւ դրան կից փաստաթղթերի էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացնելու կարգը սահմանվում է Գործակալության կողմից:
Ճիշտ մշակված և գրանցված ապրանքային նշանը (ինչպես հաճախ նաև օգտագործում են լոգոն կամ բրենդը) արժեքավոր ներդրում է բիզնեսի համար։ Որոշ ընկերությունների համար այն կարող է լինել իրենց ամենաարժեքավոր ակտիվը։
Հանրահռչակ ապրանքային նշանների արժեքները կազմում են միլիարդավոր դոլարներ։
Ապրանքային նշանը գրանցելու համար անհրաժեշտ է.
ա) դիմում ապրանքային նշանի գրանցման մասին, որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը.
բ) հայտարկվող նշանի պատկերը և դրա նկարագրությունը, այդ թվում՝ գույնի և գունային համակցության.
գ) ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը։
Հայտին կցվում են`
ա) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ) արտոնագրային հավատարմատարի կամ ներկայացուցչի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է նրա միջոցով։
![]() |
|
|
Google բրենդի արժեքը $109.5 միլիարդ դոլար է.
Apple բրենդի արժեքը $107.1 միլիարդ դոլար է,
Amazon բրենդի արժեքը $106.4 միլիարդ դոլար |
-Վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:- Վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:
-Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
-Գույքի վարձակալության պայմանագիրը, որը նախատեսում է հետագայում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում վարձակալին , կնքվում է այդպիսի գույքի առուվաճառքի պայմանագրի համար նախատեսված ձևով:
-Անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
Վարձակալության օբյեկտի ընտրությունից հետո, կազմվում է պայմանագրի նախագիծը, որտեղ կարող են սահմանվել ինչպես վարձատուի այնպես էլ վարձակալի իրավունքները նախատեսող դրույթներ. պայմանագրի ժամկետը, վաղաժամկետ լուծման պայմանները, վարձավճարի փոփոխության (ինդեկսացիա) կարգը երկարաժամկետ պայմանագրերի դեպքում, գույքը ենթավարձակալության հանձնելու, գույքի վերակառուցում, փոփոխություններ անելու իրավունքը, հարկային պարտավորությունները և այլն:
